




Air Vertuo
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեշտ հզորություն (Easy Power)
Ռակետի հզորությունը կախված է այն օգտագործող խաղացողից: Ռակետն ունի փափուկ մակերևույթ, որի շնորհիվ հարվածներն ավելի հեշտ և հզոր են ստացվում։
Շարժունակություն
Ռակետի նոր հիբրիդային ձևը և թեթև քաշը հնարավորություն են տալիս շարժվել ավելի արագ և ստեղծել ավելի մեծ հզորություն:
Հարմարավետություն
Խաղի հարմարավետությունը առանցքային հատկանիշ է ռակետ ընտրելիս: Air Vertuo ռակետը պատրաստված է և՛ ավելի փափուկ նյութերով, և՛ ավելի թեթև քաշով՝ նպատակ ունենալով նվազեցնել թևի հոգնածությունը և ապահովել դիմացկունություն և հարմարավետություն:
Smart Buttcap
Ունի ժապավենային համակարգ, որը տեղադրված է ռակետի բռնակի ստորին մասում և թույլ է տալիս հեռացնել ժապավենը՝ լվանալու կամ փոխարինելու համար ըստ ցանկության:
Vibrabsorb System
Vibrabsorb System տեխնոլոգիան ստեղծվել է SMAC-ի հետ համագործակցությամբ: Այն թույլ է տալիս բարելավել թրթռումների կլանումը՝ շնորհիվ էլաստոմերների (բնական կամ սինթետիկ պոլիմեր, որն ունի առաձգական հատկություններ) համադրության, որն էլ ապահովում է հարմարավետություն և միաժամանակ նվազեցնում վնասվածքների վտանգը:
3D Spin
Ռակետի մակերեսի բարձրացված նախշերը թույլ են տալիս առավելագույնի հասցնել գնդակի ազդեցությունը և հարվածել ավելի մեծ պտույտով:
- ԿԱՏԵԳՈՐԻԱ: Մեծահասակներ
- ՊԻՏԱԿՆԵՐ: Padel
Բաղադրություն | Շրջանակը՝ Carbon Մակերեսը՝ Fiberglass Հիմնական մասը՝ EVA |
---|---|
Հաստություն | 38 մմ |
Քաշը | 345 գ +/- 10գ |
Գլխիկի ձևը | Հիբրիդ |
Բալանսի տեսակը | Հավասարաչափ |