Ռակետ Evo Drive Առանց Լարերի


83 600֏

ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ուժ է հարկավոր խաղը զարգացնելու համար։ Ուստի, մենք մշակեցինք կատարյալ ռակետ՝ բոլորովին նոր հայեցակարգով, որը կոչվում է Easy Power: Շնորհիվ իր նոր դասավորության՝ 16/17 լարային օրինաչափության, բոլորովին նոր ձևավորմամբ և 104 քառակուսի դյույմ գլխիկով, մենք երաշխավորում ենք, որ հզոր հարված կատարելը երբեք այդքան հեշտ չի էլ եղել Ձեր համար:

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ձեզ դու՞ր չի գալիս ձեռքի թրթռումները կամ տհաճ ձայնը, երբ հարվածում եք գնդակին: Խնդիրը լուծված է: Մենք ուզում ենք, որ դուք զգաք այս նոր, ավելի մեղմ զգացողությունը յուրաքանչյուր հարվածի ժամանակ, որն ապահովում է այս ռակետը SWX EVO Feel տեխնոլոգիայի շնորհիվ․ բարձր խոնավացնող մածուցիկ նյութի բարակ շերտ, որը կլանում է թրթռումները:

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Եկե՛ք խոստովանեք, որ երբեմն տհաճ է ռակետի շրջանակով գնդակին հարվածելը։ Այն, ինչ ձեզ հարկավոր է, լարերի միջև մի փոքր ավելի շատ տարածք և ռակետի մեծ գլուխն է: Ահա թե ինչպես ենք մենք նախագծել EVO DRIVE-ը, որպեսզի կարողանաք փայլել Ձեր հզոր հարվածներով, նույնիսկ երբ հարվածում եք կենտրոնից դուրս:

SWX EVO FEEL

Օդատիեզերական արդյունաբերության մեջ օգտագործվող առաջադեմ SMAC տեխնոլոգիան՝ ուժեղացված խոնավեցնող հատկություններով, տեղակայված է ռակետի երեք հիմնական հատվածներում և ապահովում է զարմանալի հարմարավետություն յուրաքանչյուր հարվածի ժամանակ:

ԷԼԻՊՍԱՁԵՎ ՇՐՋԱՆԱԿ

Էլիպսաձև շրջանակի կառուցվածքը՝ օպտիմալ դիմադրությամբ և ընդհանուր կոշտությամբ, ապահովում է ֆենոմենալ ուժ:

WOOFER ՀԱՄԱԿԱՐԳ

Շրջանակ-լարեր փոխազդեցության առաջին և ամենաարդյունավետ համակարգը, որն ապահովում է գնդակի և լարերի շփման ավելի երկար ժամանակը՝ ավելի մեծ վերահսկողության և հարմարավետության համար:

Բռնակի չափը:


Գլխիկի չափը 670 քառ․ սմ
Քաշն առանց լարերի 270 գ +/- 7գ
Երկարությունը 685 մմ
Առաջակվող ձգվածություն 23-25 կգ
Առաջարկվող լարեր Xcel/AddiXion
Առաջարկվող բռնակ Syntec Evo