Պադելի Ռակետ Technical Viper


172 800֏

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՅԹԵՑՆՈՂ ՈՒԺ

Այս ռակետը Ձեզ համար է, եթե փնտրում եք մասիմալ ուժգնություն։ Շնորհիվ ռակետի կարբոնային ծածկույթի և X-EVA տեխնոլոգիայի, Ձեր հարվածներն ուժգին կլինեն։

ՍՏՈՒՅԳ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Ռակետի գլխիկի անցքերի ադամանդաձև դասավորվածությունը հարվածներն առավել ստույգ է դարձնում։

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Պադելը, նախ և առաջ, այնպիսի խաղ է որը պետք է խաղաք լիարժեք հանգիստ։ Մենք գիտենք, որ չոր ռակետը կարող է անհարմար լինել շատ խաղացողների համար։ Այդ իսկ պատճառով մեր հետազոտությունների և նախագծման թիմն աշխատել է Ձեզ վնասվածքներից զերծ պահելու վրա։

SMAC-ի կողմից մշակված VIBRABSORB SYSTEM² նորագույն տեխնոլոգիան, ապահովում է ռակետի վիբրացիայի օպտիմալ կլանում։

ՌԱԿԵՏԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԸ

Ռագետի բռնակի վերջնամասը նախագծված է այնպես, որ ցանկության դեպքում կարողանաք կարգավորել ռակետին ամրացվող ձեռքի ժապավենը կամ հանել այն։

ՎԻԲՐԱՑԻԱՅԻ ԿԼԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհիվ ներդրված SMAC տեխնոլոգիայի և ռակետի միջուկի գրաֆիտին ինտեգրված նոր էլաստոմերային նյութի, ռակետը կլանում է հարվածներից առաջացող վիբրացիան, որի արդյունքում ապահովում է ավելի շատ հարմարավետություն և միաժամանակ նվազեցնում վնասվածքների վտանգը:

3D ՊՏՈՒՅՏ

Ռակետի մակերևույթի նախշերը թույլ են տալիս հարվածներ հասցնելիս ավելի շատ պտույտներ կատարել։


Բաղադրություն Շրջանակը՝ Carbon Մակերեսը՝ Fiberglass Հիմնական մասը՝ Multi-EVA
Հաստություն 38 մմ
Քաշը 365 գ +/- 10գ
Գլխիկի ձևը Ադամանդ
Բալանսի տեսակը Գլխիկը ծանր