Պադելի Ռակետ Technical Viper Juan Lebrón


205 200֏

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՅԹԵՑՆՈՂ ՈՒԺ

Այս ռակետը Ձեզ համար է, եթե փնտրում եք մասիմալ ուժգնություն։ Շնորհիվ ռակետի կարբոնային ծածկույթի և X-EVA տեխնոլոգիայի, Ձեր հարվածներն ուժգին կլինեն։

ՍՏՈՒՅԳ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Ռակետի գլխիկի անցքերի ադամանդաձև դասավորվածությունը հարվածներն առավել ստույգ է դարձնում։

ՀԱՐՎԱԾՆԵՐ ՊՏՈՒՅՏՆԵՐՈՎ

Պադելը վերջին տարիների ընթացքում շատ փոխվել է և գնդակը պտտելը խաղային որոշ իրավիճակներում կարևոր առավելություն է դարձել։ 

Շնորհիվ ռակետի յուրահատուկ մակերևույթի Ձեր հարվածները կլինեն որոշիչ։

ՌԱԿԵՏԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԸ

Ռակետի բռնակի վերջնամասը նախագծված է այնպես, որ ցանկության դեպքում կարողանաք կարգավորել ռակետին ամրացվող ձեռքի ժապավենը կամ հանել այն։

ՎԻԲՐԱՑԻԱՅԻ ԿԼԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհիվ ներդրված SMAC տեխնոլոգիայի և ռակետի միջուկի գրաֆիտին ինտեգրված նոր էլաստոմերային նյութի, ռակետը կլանում է հարվածներից առաջացող վիբրացիան, որի արդյունքում ապահովում է ավելի շատ հարմարավետություն և միաժամանակ նվազեցնում վնասվածքների վտանգը:

3D ՊՏՈՒՅՏ+

Ռակետի մակերևույթի նախշերը թույլ են տալիս հարվածներ հասցնելիս ավելի շատ պտույտներ կատարել։


Բաղադրություն Շրջանակը՝ Carbon Մակերեսը՝ Fiberglass Հիմնական մասը՝ EVA
Հաստություն 38 մմ
Քաշը 365 գ +/- 10գ
Գլխիկի ձևը Ադամանդ
Բալանսի տեսակը Գլխիկը ծանր