




Propulse Fury 3 բոլոր կորտերի համար (տղամարդու)
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայունություն
Հատուկ նախագծված տակացուն առաջարկում է կայունություն, հնարավորություն է տալիս ավելացնել արագությունը և կատարել համարձակ հարվածներ։
Հարմարավետություն
Propulse Fury 3-ի վերնամասը պաշտպանված է պոլիուրեթանային (սինթետիկ պոլիմեր նյութ) ծածկույթով, որն ապահովում է հարմարավետություն՝ պահպանելով դիմացկունության բարձր մակարդակ։
Powerbelt
Լայն գոտի, որը փաթաթվում է ոտքի միջին մասի շուրջ և, բացի հարմարավետությունից, տրամադրում է կողային հենարան:
360° Fit
360° Fit ներդրված լեզվակն ամուր փաթաթվում է ոտքի շուրջ, որն էլ ապահովում է առավելագույն հարմարավետություն։
KPRSX_2
Կրունկի ողջ հատվածը պաշտպանված է ավելի ցածր կոշտության EVA-ով, որն էլ կլանում է ցնցումները ցանկացած դիրքում։
ORTHOLITE համակարգ
OrthoLite® օրթոպեդիկ ներդիրը հարմարվում է ոտնաթաթի ձևին։ Այն ապահովում է հարմարավետություն, դիմացկունություն և ունի շնչող հատկություն։
Michelin Premium Tennis
Michelin Premium ռետինն ամենադիմացկուն բաղադրությունն ունի։ Այն ապահովում է բարձր դիմադրություն, ամրություն և օպտիմալ կպչունություն, որը համապատասխանում է թենիսում շարժումներին։
Չափ:
Ծածկույթ | Բոլոր կորտերի համար |
---|